Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար…

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,

Զգալ, որ դու կաս և լինել հեռու.

Երկրպագել քեզ առանց սիրվելու,

Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար…

Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ

Հոգին կարող է թռիչքով չափել.

Անանց կարոտում անվերջ տառապել

Եվ լինել քեզնից բաժանված հավետ…

Ու գերեզմանում սև հողերի տակ

Եվ ոչ մի հուշով սիրտըդ չըտանջել,

Զգալ, որ անցար, և քեզ չըկանչել,

Ու չըխռովել բերկրանքըդ հստակ…

Շատ ահավոր երևույթ

Ժողովուրդ ջան ուրեմ ես այսօր հասկացա, որ  Անդրանիկ Գևորգյանի պոստից հետո Ա. Թամանյանի արձանի մոտ ոչինչ էլ չէր փոխվել  ու ես իմ տեղը չէի գտնում, որովհետև Թամանյանը այն մարդն է եղել առանց որի Երևան քաղաքը այսօրվա տեսքը չէր ունենա: Ահա ինքներտ տեսեք`

Ես չեմ հասկանում թե մարդիկ ինչ հաճույք են ստանում Թամանյանի արձանի պատվանդանին, կամ որ ավելի վատ է հենց արձանի վրա նստելուց, եթե մի քանի մետրի վրա դրված են աթոռներ որոնց վրա կարելի է նստել և բոլորին ցույց տալ, որ մենք զարգացաց ազգ ենք, այլ ոչ թե նստել արձանի գիրկը և ցոույս տալու համար որ ինքը << շատ լավ տղայա >> մի 2 անգամ էլ ապտակել արձանին: Ինչ ասեմ այսօր մի կերպ համբերեցի, բայց հաջորդ անգամ հաստատ չեմ նայելու դեմս տղայա թե աղջիկ,ջակսա(էմօ) թե քյարթու, և ինչը ամենա վատն է իր սեռը որոշել է թե ոչ, կասեմ էն ինչ պետք է և եթե խելոք չմնան կբացատրեմ այնպես,որ նույնիսկ անսեռ մարդիկ իրենց սեռը կհիշեն:

ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ

ՈՒ այս տարի նորից մոտեցավ աշակերտների կողմից այդքան երկար սպասված օրը` ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ:

Շատ լավ հիշում եմ անցյալ տարվա այս օրերը, երբ մենք եինք պատրաստվում ցտեսություն ասել դպրոցին և շտապում մտնել մի նոր կյանք, որին շատ էինք ձգտում, բայց շատ քիչ բաներ գիտեիք դրա մասին: Երբ ավարտում ես դպրոցը մտածում ես թե << վերջ,ամեն ինչ վերջացավ,սկսվում է նոր կյանք,որը ավելի լավն է… >>, սակայն այդ ժամանակ ոչ ոք չի մտացում, որ հետևում թողնում են կյանքի ամենակարևոր մասը, այդ 10 տարիները մի ամբողջ կյանք է որ ուզես թե չուզես հետք է թողնում մարդու կյանքում: Դպրոցում ես բարցանում կյանքի ամենակարևոր աստիճաններով, շատ բաներ առաջին անգամ է լինում, անում ես ճիշտ և նաև շատ սխալ քայլեր որոնք փոխում են քեզ: Ճիշտ է ես չեմ  ասում թե դպրոցական կյանքից հետո ամեն ինչ շատ վատ է, ընդհակառակը դպրոցից հետո ամեն ինչ նոր է սկսվում սակայն դա մի նոր կյանք է, նոր ընկերներ նոր մարդիկ…

Մի խոսքով ես ցանկանում  շնորհավորել բոլոր դպրոցների հատկապես իմ հարազատ դպրոցի/ք. Աբովյանի Ն. Վանյանի անվան թիվ 5 միջն. դպրոց/ շրջանավարտների  վերջին զանգը և ցանկանալ ապագայում մեծ հաջողություններ ու ձեռքբեռումներ, սակայն մի խորհուրդ մի կտրվեք ձեր դպրոցից ու հիշեք, որ դպրոցում մանկություն ունեք թողած, որը միշտ սպասում է ձեզ:

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Ծիածանը

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո´ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո´ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Գիժ ամիս

Ա՜խ, էսպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս:
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.
Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ:
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս,
Մի օր ցուրտ է, մի օր տաք,
Մին խնդում է, մին լալիս…
Ա՜խ, էսպես էլ գիժ ամիս:

Ամենայն հայոց բանաստեղծ Հ. Թումանյանը այս խոսքերով է նկարագրել գարնան առաջին` մարտ ամիսը,որը հայտնի է իր գժություններով և դրա համար էլ ստացել է Գիժ մականունը:Բայց արի ու տես որ այս տարի մարտը իր <<տիտղոսը>> հանձնել էր մայիսին: Այս տարի մայիսը կարծես գժվել էր, աոավոտյան անձրև ու ցուրտ, իսկ արդեն կեսօրին պայծառ արև: Մի խոսքով չգիտեի, թե ոնց անեի, մի անգամ էլ առավոտյան նայեցի երկնքին շատ պարզ անամպ երկինք էր, ասեցի`<< լավա այսօր առանց անձրևանոց կգնամ>> ու չվերցրեցի, բայց հենց հասա Պոլիտխնիկ սկսեցին սև ամպեր կուտակվել ու ահավոր անձրև սկսվեց,կարճ ասած` մի լավ թրջվեցի: Նման շատ պատմություններ են եղել, որոնց մասին կպատմ եմ իմ հաջորդ գրառումներում:

“Կարելի է ձեզ հետ զրուցել”

<<Կարելի է ձեզ հետ զրուցել>>-ահա այս բառերով են հաճախ մեզ մոտենում աղանդավորականները:Իմ կարծիքով այժմ գոյություն ունեցող խնդիրներից մեկը,որը շատ շտապ լուծման կարիք ունի դա աղանդների չափից շատ լինելն է:Աղանդավորները օգտվելով մարդկանց հոգեկան և նաև սոցիալական ծանր վիճակից կարողանում են մարդկանց ներքաշել իրենց շարքերը,բայց չէ որ դա ի վնաս մեր պետության է:Հայաստանը,որը առաջինն է որպես ոետական կրոն ընդունել քրիստոնեությունը և որին շատ ժամանակ միսնական է պահել հենց կրոնը,այժմ բաժանվաց է տարբեր աղանդների,որոնք իրենց կամքն են թլադրում իրենց հետևողներին:Նույնիսկ կան աղանդներ,որոնք չեն թույլատրում զենք վերցնել… Իմ կարծիքով ամեն մի նոր աղանդ ևս մի մասի է բաժանում մեր ազգը:

Follow

Get every new post delivered to your Inbox.